Գինիներ
ՀՈՎԱԶ սպիտակ անապակ գինի

Պատրաստված է Արարատյան հարթավայրում աճեցված Կանգուն խաղողի սորտից։ Ծաղկային բույրերով օժտված այս գինուն բնորոշ է թարմացնող թթվայնությունն ու տրոպիկական և ցիտրուսային մրգերի համային ամբողջականությունը։

hovaz red
hovaz rose
ՀՈՎԱԶ վարդագույն անապակ գինի

Պատրաստված է  Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից։ Այս գինին գերում է փնջում առկա բալի, սև հաղարջի բույրերով և հետզհետե բացահայտվող կարմիր մրգերի համային տարբեր երանգներով։

ՀՈՎԱԶ կարմիր անապակ գինի

Պատրաստված է  Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից։ Այս նրբագեղ գինու մեջ ներդաշնակորեն համաձուլվում են կարմիր հատապտուղների  համային տևական երանգներն ու թարմացնող  թթվայնությունը։

Մրցանակ՝ Բեռլինի գինու մրցույթ. Ոսկի

hovaz white
ՀՈՎԱԶ հնացված կարմիր անապակ գինի

Պատրաստված է  Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից և հնացված է Կովկասյան կաղնեփայտյա տակառներում 12 ամիս։ Մուգ կարմիր այս գինու մեջ ներդաշնակորեն համաձուլվում են բալի, մոշի, վանիլի համային նուրբ երանգներն ու թավշյա տանինների երկարատև ետնահամը։

Մրցանակ՝ Բեռլինի գինու մրցույթ. Արծաթ