Ինչու՞ ՀՈՎԱԶ
Ապագա սերունդների համար հողն ու շրջակա միջավայրը պահպանելու նպատակով «Վայն ֆորմուլայի» թիմը «Հովազ» գինիների վաճառքի շահույթի 10%-ը կհատկացնի կովկասյան ընձառյուծի պահպանմանը, կբարձրացնի հանրային իրազեկությունը վայրի բնության պահպանության վերաբերյալ:
Ընկերության փիլիսոփայության մեկ այլ ուղղությունն է խթանել կանանց նշանակալի դերը հայկական գինեգործության մեջ, որը մենք իրականություն ենք դարձնում մեր թիմի նվիրված աշխատանքի և ջանքերի շնորհիվ։
Մեր հիմնական արժեքներն են
— որակյալ և կայուն խաղողագործությունն ու գինեգործությունը,
— խաղողի այգիներում կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությունը,
— գին-որակ արդարացի հարաբերակցությունն ու սոցիալական պատասխանատվությունը:


Որպես ընկերության փիլիսոփայության իրականացման առաջին քայլ, ստեղծվեց գինու առաջին ապրանքային նշանը «Հովազ»: Ապրանքային նշանի հետևում կովկասյան ընձառյուծն է:
Համարվում է, որ վայրի բնության մեջ մնացել է ավելի քան 1300 կովկասյան ընձառյուծ, և դրանցից միայն 9-ն են գրանցված Հայաստանում: 2018 թ-ին Խոսրովի անտառի պետական արգելոցում նկարահանվել է երիտասարդ կովկասյան մի ընձառյուծի կադրեր, որոնք տարիներ անց անհետացել էին: Այս հուզիչ փաստը տարատեսակ կազմակերպությունների երկար տարիների համբերատար և նվիրված աշխատանքի արդյունքն է, որը ընձառյուծների համար Հայաստան վերադարձի բարենպաստ միջավայր ստեղծեց:
Այսպիսով, ինչպես Հովազը կորած էր և գտնվեց, այնպես էլ հայկական գինեգործությունը ներկայումս վերածնունդ է ապրում Հայաստանում։ Նմանապես, մենք հավատում ենք, որ միայն քրտնաջան և համբերատար աշխատանքով հնարավոր կլինի զարգացնել կայուն գինեգործություն և խաղողագործություն Հայաստանում:

«Վայն ֆորմուլա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Հայաստանում գինու ոլորտի հետ տարբեր կերպ առնչվող մի խումբ երիտասարդ էնտուզիաստների կողմից։