Պատրաստված է Արարատյան հարթավայրում աճեցված Կանգուն խաղողի սորտից։ Ծաղկային բույրերով օժտված այս գինուն բնորոշ է թարմացնող թթվայնությունն ու տրոպիկական և ցիտրուսային մրգերի համային ամբողջականությունը։
Պատրաստված է Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից։ Այս գինին գերում է փնջում առկա բալի, սև հաղարջի բույրերով և հետզհետե բացահայտվող կարմիր մրգերի համային տարբեր երանգներով։
Պատրաստված է Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից։ Այս նրբագեղ գինու մեջ ներդաշնակորեն համաձուլվում են կարմիր հատապտուղների համային տևական երանգներն ու թարմացնող թթվայնությունը։
Մրցանակ՝ Բեռլինի գինու մրցույթ. Ոսկի
Պատրաստված է Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից և հնացված է Կովկասյան կաղնեփայտյա տակառներում 12 ամիս։ Մուգ կարմիր այս գինու մեջ ներդաշնակորեն համաձուլվում են բալի, մոշի, վանիլի համային նուրբ երանգներն ու թավշյա տանինների երկարատև ետնահամը։
Մրցանակ՝ Բեռլինի գինու մրցույթ. Արծաթ